14:04 ՊՈԴՈԼՍԿԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԽԱՂԱԼ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ | |
Գերմանիայի ազգային հավաքականի խաղացող Լուկաշ Պոդոլսկին հարցազրույցում նշել է, որ պատրաստվում է խաղալ Եվրո 2012-ի եզրափակչում: - Պարոն Պոդոլսկի, Գերմանիայի հավաքականը շաբաթ օրը կանցկացնի իր առաջին հանդիպումը Եվրոպայի առաջնությունում ընդդեմ Պորտուգալիայի: Ի՞նչ եք կարծում, ով կհաղթի: - Պարզ է, որ մենք: Գերմանիան կհաղթի 2-0: - Պորտուգալիայի դեմ խաղը կլինի Ձեր 98t-րդ խաղը հավաքականի կազմում: Որքա՞ն է լինելու մրցաշարի վերջում : - 103 դա է իմ նպատակը: - Ուրեմն, Դուք նախատեսում եք խաղալ եզրափակիչում. - Այո իհարկե: - Ռոնալդուն ասում է, որ ցանկանում է դառնալ տարվա լավագույն ֆուտբոլիստ: Ինչպե՞ս եք գնահատում այսդ հայտարարությունը: - Մենք ուզում ենք հաղթել պորտուգալացիներին: Վերջակետ: Իսկ Ռոնալդուի ասածները ինձ չեն հետաքրքրում : - Դուք չեք վախենում նրանից: - Ոչ: Այո, նա լավագույն խաղացողներից մեկն է աշխարհում, բայց մեզ պարզապես պետք է անջատել նրան խաղից:Մեզ դա միշտ հաջողվել է: Նույն բանը տեղի կունենա շաբաթ օրը: - Ինչպե՞ս պետք է դա կատարեք: - Շատ հեշտ է: Մշտապես կանգնեցնել նրան, չթողնել գնդակ ստանալ, ագրեսիվ նրա վրա հարձակվել, չթողնել նրան անգամ բարձրացնել իր գլուխը: Ես հաստատապես հավատում եմ, որ դա մեզ կհաջողվի: - Ընկերական հանդիպումներում Գերմանիան այնքան էլ Չեմպիոնի նման չէր խաղում: Որքանով է՞ ուժեղ Գերմանիան: - Մենք էլ չգիտենք: Այս համատեքստում մեծ նշանակություն ունի առաջին խաղը; Եթե մենք հաղթենք, ամեն ինչ կընթանա ըստ պլանի: Պարտվենք ճնշման տակ կընկնենք: - Ինչքանով է՞ կարեւոր թիմի համար Շվայնշտայգերըը: - Նա ամենակարեւորագույն շարժիչներց մեկն է մեր թիմում: Ցավոք, նա ստիպված է եղել դիմակայել վերջին ամիսների ընթացքում մի շարք վնասվածքների: Եկեք սպասենք շաբաթ օրվան եւ տեսնենք , արդյոք կարող է նա խաղալ: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |