10:23 ՌԵԱԼԸ 30 ՄԼՆ է ՆԱԽԱՏԵՍԵԼ ՆՈՅԵՐԻ ՀԱՄԱՐ | |
Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» հետաքրքրության ոլորտում: Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է մրցակցություն ստեղծել թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասի համար: 26-ամյա Նոյերին ձեռք բերելու համար «Ռեալը» պատրաստ է վճարել 30 միլիոն եվրո, գրում է Bild-ը: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարի կիսաեզրափակիչում Մյունխենի «Բավարիային» հետխաղյա 11 մետրանոցներով պարտվելուց հետո «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել էր, որ Նոյերն աշխարհի լավագույն դարպասապահն է: Գերմանացին 2011-ին Գելզենկիրխենի «Շալկեից» է տեղափոխվել «Բավարիա»: NEWS.am Sport
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |