21:31 ՌԻԲԵՐԻ."ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԵԶՐԱՓԱԿԻՉՆ ԻՄ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽԱՂՆ Է" | |
Ֆրանսիայի հավաքականի և «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին ընդգծել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի կարևորությունն ու գովել մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսին: «Իհարկե, գոյություն ունի աշխարհի և Եվրոպայի առաջնություն, բայց «Չելսիի» հետ առաջիկա հանդիպումը կարևորագույնն է իմ կարիերայում: Այս անգամ ավելի լավ ենք խաղալու, քան` 2010 թվականին, երբ պարտվեցինք (0:2) «Ինտերին»: Շատ ավելի հանգիստ ենք նախապատրաստվում այս եզրափակչին: Բացի այդ, այժմ մեզ վրա քիչ ճնշում է գործադրվում: Հայնկեսը լավ մթնոլորտ է ստեղծել թիմում և բոլորս վստահում ենք նրան»,- Ռիբերիի խոսքերն է մեջբերում Kicker-ը: Աղբյուր`Sportarmenia.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |