10:51 ՌԻԲԵՐԻ."ԵՍ ԳԻՏԵՄ,ԹԵ ԻՆՉ Է ԶԳՈՒՄ ՇՎԱՅՆՇՏԱՅԳԵՐԸ" | |
"Բավարիայի" կիսապաշտպան Ֆրենկ Ռիբերին աջակցությունն է հայտնել իր խաղընկեր Բաստիան Շվայնշտայգերին: Նշենք, որ Գերմանիայի հավաքականի 27-ամյա կիսապաշտպանը 2012 թվականի մեծ մասը դիմակայում է վնասվածքներին: Այս պահին Շվայնշտայգերը լիովին ապաքինվելու նպատակով մնացել է Մյունխենում: "Մենք լավ գիտենք Բաստիին: Նա միշտ բոլոր ուժերը ներդնում է թիմի համար: Նախորդ մրցաշրջանը նրա համար շատ բարդ ստացվեց: Անձամբ ես վերջին տարիներին քիչ վնասվաքծքներ չեմ ստացել, այնպես որ ես շատ լավ գիտեմ, թե նա ինչ է զգում: Հուսով եմ Բաստիանը շուտ կառողջանա",-Ռիբերիի խոսքերը մեջբերում է Soccerway-ը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |