16:18 ՌԻԲԵՐԻ." ԻՄ ԵՎ ՌՈԲԵՆԻ ՄԻՋԵՎ ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՐԹՎԱԾ Է" | |
Բավարիայի կիսապաշտպան Ֆրենկ Ռիբերին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ` Ռեալի հետ կայանալիք առաջիկա խաղից առաջ հայտարարել է, որ ոչ մի խնդիր չունի իր ակումբակից Արիեն Ռոբենի հետ: Հիշեցնենք, որ Բավարիա-Ռեալ խաղի ժամանակ երկու ֆուտբոլիստների միջև վեճ էր առաջացել, այն պատճառով, որ ֆուտբոլիստները չէին կարողացել որոշել, թե ով պետք է իրացնի տուգանային հարվածը: Իսկ դեպի հանդերձարան տանող ճանապարհին վեճը շարունակական բնույթ էր կրել, որը կանխել էին կռվարար զույգի թիմակիցները: Այդ միջադեպի հետևանքով Ֆրենկ Ռիբերին ակումբի ղեկավարության կողմից տուգանվել էր 50.000 եվրոյով: "Ես այլևս չեմ ուզում խոսել իմ և Ռոբենի հետ կատարված միջադեպի մասին: Այն արդեն մնացել է անցյալում: Ռեալի հետ մեզ բարդ հանդիպում սպասվում է և պետք է կենտրոնանալ այդ խաղի վրա",ասել է Ռիբերին: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |