11:00 ՌԻԲԵՐԻ."ՄՏԱԴԻՐ ԵՄ ԿԱՐԻԵՐԱՍ ԱՎԱՐՏԵԼ ՄՅՈՒՆԽԵՆՈՒՄ" | |
"Բավարիայի" կիսապաշտպան Ֆրենկ Ռիբերին հեթական անգամ հայտարարել է, որ մտադիր է իր ֆուտբոլային կարիերան ավարտել իր ներկայիս ակումբում, հայտնում են գերմանական լրատվամիջոցները: Հիշեցնենք, որ ժամանակին Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանը հնարավորություն ուներ տեղափոխվելու "Ռեալ" կամ "Բարսելոնա", սակայն նա նախընտրեց մնալ "Բավարիայում": "Ես շատ եմ ուզում իմ կարիերան ավարտել հենց "Բավարիայում": Իմ կինը նույնպես ցանկանում է, որպեսզի մենք մնանք Մյունխենում, քանի որ նա տպավորված է այս քաղաքով: Ես ինքս համոզված եմ, որ ուրիշ ոչ մի տեղ չեմ կարող ինձ նման երջանիկ զգալ, ինչպես Մյունխենում",-հայտարարել է Ռիբերին: | |
|
Մեկնաբանություններ: 1 | ||||||
|