18:22 Ռիբերի. Վերջին հնարավորությունս է՝ Ոսկե գնդակին տիրանալու համար | |
Մյունխենի «Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին հույս է հայտնել, որ այս տարի իրեն կճանաչեն 2012 թվականի լավագույն ֆուտբոլիստ: -«Ոսկե գնդա՞կը»: Միայն կարող եմ ասել, որ այս տարի ես վերջին անգամ հնարավորություն կունենամ արժանանալու այդ մրցանակին: Կամ այս անգամ կամ՝ երբեք: Ես շատ լավ մրցաշրջան եմ անցկացրել: Տեսնում եմ, շատ մարդիկ ցանկանում են, որ «Ոսկե գնդակն» այս տարի հենց ես ստանամ: Բայց ամենից շատ ես ուրախ եմ, որ նախորդ մրցաշրջանում կարողացել եմ իմ թիմի հետ տիտղոսներ նվաճել»,-Ռիբերիի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: Armsport.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |