17:34 ՌԻԲԵՐԻՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԵՐԿԱՐԱՁԳԵԼ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ | |
Բավարիայի 29-ամյա կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին ցանկանում է երկարաձգել պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ։ "Ես գործող պայմանագիր ունեմ Բավարիայի հետ, որը ժամկետը լրանում է 2015-ին։ Ես կցանկանայի երկարաձգել պայմանագիրս հարազատ ակումբիս հետ։ Սակայն նախքան այդ ես պետք է զրուցեմ Ուլի Հենեսի հետ։ Ամեն դեպքում, ես իմ որոշումը չեմ փոխել։ Ես ցանկանում եմ կարիերաս ավարտել Մյունխենում",- նշել է Ռիբերին: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |