11:30 ՌԻԲԵՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԲԱՅԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ | |
Մյունխենի "Բավարիայի" ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի ստացած վնասվածքն այնքան էլ լուրջ չի եղել: Հիշեցնենք, որ Ռիբերին վնասվածք էր ստացել Ֆրանսիայի եւ Գերմանիայի ազգային հավաքականների միջեւ երեկ կայացած ընկերական հանդիպման ընթացքում: Մրցակցի ֆուտբոլիստի հետ բավական կոշտ բախման հետեւանքով Ռիբերին ընդմիջմանը փոխարինվել էր: Սակայն Twitter-ի իր էջում Ռիբերին գրել է, որ իր հետ ամեն ինչ լավ է եւ ինքը պատրաստ է մասնակցելու Լեւերկուզենի "Բայերի" հետ` Գերմանիայի Բունդեսլիգայի շրջանակներում կայանալիք առաջիկա հանդիպմանը | |
|
Մեկնաբանություններ: 0 | |