20:36 «Ռիբերին ուժեղ է բոլորից ու պետք է հաղթի նաև «Ոսկե գնդակը»» | |
Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գյունտեր Նետցերը հայտարարել է, որ «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին լրիվ արդարացիորեն է ճանաչվել 2012/13 թթ. մրցաշրջանի' Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է գերմանական մամուլը: Հիշեցնենք' ֆրանսիացի ֆուտբոլիստն այդ պայքարում առաջ է անցել Լիոնել Մեսսիից ու Կրիշտիանու Ռոնալդուից: -Նա արժանի է այդ մրցանակին ավելին, քան որևէ այլ մեկը: Նախորդ մրցաշրջանում Ռիբերին հիանալի խաղ ցուցադրեց' գերազանցելով Մեսսիին ու Ռոնալդուին: Ես անձամբ նրան համարում եմ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում ֆավորիտ,- ասել է Նետցերը: Allsport.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |