04:21 Ռիբերին ճանաչվել է Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ | |
Բունդեսլիգայի ֆուտբոլիստների վարկածով «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին ճանաչվել է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, իսկ նրա խաղընկեր Մանուել Նոյերը` լավագույն դարպասպահ: Հարցմանը մասնակցել են Գերմանիայի առաջնությունում հանդես եկող 228 ֆուտբոլիստներ: Ռիբերին հավաքել է ձայների 29 %-ը: Այդպիսով ֆրանսիացին իր թիկունքում է թողել Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն (17,3 %) և իր թիմակից Բաստիան Շվայնշտայգերին (12/4%): Մրցաշրջանի լավագույն դարպասապահ է ճանաչվել Մանուել Նոյերը, ով հավաքել է ձայների 23,2 %-ը: Լավագույն եռյակում տեղ են զբաղեցրել Դորտմունդի «Բորուսիա»-ի և «Համբուրգ»-ի դարպասպահներ` Ռոման Վայդենֆելլերը և Ռենե Ադլերը: Մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել «Ֆրայբուրգ»-ի գլխավոր մարզիչ Քրիստիան Շտրայխը, ով կարողացավ չափանիշներով համեստ թիմին դուրս բերել նոր մակադրակի: Նրա օգտին քվեարկել են ֆուտբոլիստների 48,7 %: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը, իսկ ահա լավագույն եռյակը եզրափակել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ի գլխավոր մարզիչ Արմին Ֆեհը: Բունդեսլիգայում հանդես եկող ֆուտբոլիստների 80,9 % կարծում են, որ Գերմանիայի առաջնությունը աշխարհում ամենաուժեղն է: Անգլիական Պրեմիեր լիգան 14,3 % զբաղեցրել է երկրորդ տեղը: Shamshyan.com | |
|
Մեկնաբանություններ: 0 | |