Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը, ում գործող պայմանագիրը Մյունխենի թիմի հետ ավարտվում է 2013թ., հայտարարել է, որ պատրաստվում է երկարաձգել այն։
«Բավարիայի» հետ պայմանագրի երկարաձգումը ձևական բնույթ է կրում։ Եթե Եվրոպայում ևս 5 կամ 10 նման մակարդակի ակումբ լիներ, միայն այդ ժամանակ ես կմտածեի։ Բայց «Բավարիան» ամենաբարձր մակարդակի ակումբն է և լավագույններից մեկն աշխարհում։
Թեև «Բարսելոնային» հասնելու համար մենք դեռ պետք է մեծ քայլ կատարեք։ Մենք առայժմ զիջում ենք կատալոնացիներին», - ընդգծել է հոլանդացին։