19:46 ՌՈԲԵՆ "ԵՍ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՄ ԱՎԵԼԻ ԵՍԱՍԵՐ" | |
Բավարիայի կիսապաշտպան Արյեն Ռոբենը նշել է, որ նա պետք է լինի ավելի եսասեր, չնայած որ հենց այդ եսասիրության համար էլ իրեն հաճախ քննադատում են: "Ես պետք է վերադառնամ իմ սկզբնական խաղին: Ես պետք է լինեմ ավելի եսասեր խաղադաշտում: Ինքս իմ նկատմամբ վստահությունը կմեծացնեմ անհատական գործողությունների հաշվին: Ես արդեն զգում եմ, որ հին Արյենը նորից վերադառնում է: Ես երկար եմ մտածել, թե ինչում եմ սխալվել: Ես չեմ օգտագործել ինտուիցիաս: Իմ գլխավոր խաղաքարտը անկանխատեսելիությունն է: Ճիշտ է ես ունենում եմ նաև սխալներ, բայց դրանք խաղի անբաժան մասն են կազմում" - նշել է Ռոբենը:
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |