20:43 Ռոբեն. Գյոտցեի և Ալկանտարայի հետ մրցակցությունից՝ չեմ վախենում | |
«Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը, քննարկելով իր հեռանկարները նոր մրցաշրջանից առաջ, նշել է, որ ինքը կարիք չունի առանձնապես պայքարել մեկնարկային կազմում հայտնվելու համար: Մարիո Գյոտցեի և Տիագո Ալտկանտարայի տեղափոխությունը մյունխենյան թիմ՝ հոլանդացի կիսապաշտպանին չի վախեցնում, ավելին, Ռոբենը կարծում է, որ նրանց շնորհիվ՝ իրենց կազմն ավելի կուժեղանա: -Ես գիտեմ, որ շարունակելու եմ խաղալ, - Ռոբենի խոսքերն է մեջբերել «Kiccker»ը,-Մենք շատ լավ ֆուտբոլիստներ ունենք, եկել են նաև նորերը: Սակայն, չեմ կարծում, որ կկորցնեմ տեղս՝ մեկնարկային կազմում: Ես ուղղակի պետք է պահպանեմ մարզավիճակս: Ընդհանուր առմամբ, ինձ ամեն ինչ դուր է գալիս: Մեր թիմը ավելի ուժեղ է դարձել: Armsport.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |