16:32 ՌՈԲԵՆ."ՍԱ ԱՄԵՆԱՎԱՏ ՄՐՑԱՇՐՋԱՆՆ ԷՐ ԻՄ ԿԱՐԻԵՐԱՅՈՒՄ" | |
Հոլանդիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբբենը գնահատել իր ելույթները ավարտված մրցաշարջանում: - Սա ամենավատ մրցաշրջանն էր իմ կարիերայում: Ամեն ինչ գլխիվայր շրջվեց ինչպես «Բավարիայում», այնպես էլ հավաքականում: Դժվար է հավատալ դրան, և այդտեղից էլ հիասթափությունը ավելի մեծ է դառնում, քանի որ ես այլ սպասելիքներ ունեի մրցաշրջանի մեկնարկից առաջ: Եթե Չեմպիոնների Լիգայի եզրափակիչի արդյունքը ինձ համար մեծ հարված էր, ապա հավաքականի ներկայիս ձախողումը դարձավ էլ ավելի անսպասելի: Այն, որ մենք դուրս չենք գա քառորդ եզրափակիչ և խմբում չենք վաստակի ոչ մի միավոր, չէին կարող ենթադրել նույնիսկ շատ հոռետեսներ: Դա անհավանական է թվում, բայց այն ներուժով, որ մենք ունենք հարձակման գծում, մեզ չհաջողվեց հաղթել ոչ մի խաղում: Այն ինչ ես ուզում եմ հիմա՝ գնալ հանգստի և ժամանակավորապես մոռանալ ֆուտբոլի մասին: Փոխել միջավայրը և վերականգնելով ուժերս` պատրաստվել նոր մրցաշրջանին, որը հույս ունեմ ինձ համար ավելի հաջող կդասավորվի,- Ռոբբենի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |