14:47 ՌՈԲԵՆԻ ԵՎ ՄԱՐՏԻՆԵՍԻ ՎՆԱՍՎԱԾՔԸ ԼՈՒՐ ՉԷ | |
Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստներ Արյեն Ռոբենն և Խավի Մարտինեսը, ովքեր «Վոլֆսբուրգի» հետ հանդիպմանը փոխարինվեցին, թեթև վնասվածքներ են ստացել, տեղեկացնում է Bild-ը: Ռոբենը խաղադաշտը լքեց զուտ զգուշության պատճառով, որպեսզի հին վնասվածքը չկրկնվի: Հոլանդացին հանդիպման ընթացքում դժգոհել է մկանի հետ կապված խնդիրներից և մյունխենցիների գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը որոշել է ռիսկի չդիմել: Խավի Մարտինեսը վնասել էր ոտքը գնդակի համար պայքարում: Միջադեպի արդյունքը միայն ֆուտբոլիստի ազդրի կապտուկն է: Երկու լեգեոներներն էլ կկարողանան մասնակցել շաբաթ օրը կայանալիք Գերմանիայի առաջնության 6-րդ տուրի` «Վերդերի» հետ խաղին: Sportarmenia.com
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |