Բավարիայի կիսապաշտպան Արիեն Ռոբենը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում Յուվենտուսի նկատմամբ 2:0 հաշվով տարած հաղթանակից հետո ասել է, որ շատ գոհ է արդյունքից:
"Խաղից առաջ քննարկում էինք, թե ինչ կարևոր է գոլ բաց չթողնելը: Դա գլխավորն էր: 1:0 հաշիվը լավն էր, բայց 2:0-ն հիանալի առավելություն է: Հավանաբար, խաղը հաճելի էր դիտելը: Երկու թիմերն էլ առաջ էին շարժվում, խաղադաշտի շատ հատվածներում ֆուտբոլիստները մենապայքարի էին դուրս գալիս: Յուվենտուսը մի շարք սխալներ թույլ տվեց, և մենք կարող էինք ավելի շատ գոլեր խփել, բայց 2:0 հաշիվն, ամեն դեպքում, շատ լավ է",- ասել է Ռոբենը:
|