Բավարիայի հոլանդացի կիսապաշտպան Արիեն Ռոբենը վնասվածքի պատճառով բաց է թողել երեկ կայացած Հունգարիա - Հոլանդաիա հանդիպումը: Հոլանդացին վնասվածք է ստացել թիմի նախավարժանքի ժամանակ:
"Սա ուղղակի անհավանական է: Թուրքիայի հետ խաղից հետո ես լիովին չէի վերականգնել իմ ուժերը, բայց կարծում էի , որ կկարողանամ մասնակցել Հունգարիայի դեմ հանդիպմանը: Թիմի նախավարժանքի ժամանակ ես ցավեր զգացի ազդրի հատվածում: Անկեղծ ասած արդեն սիրտս խառնում է վնասվածքներից:Ես ուրախ եմ, որ թիմը հաղթեց: Երկու խաղերում 6 միավոր ` դա հիանալի արդյունք է: Իհարկե դա կարևոր հաղթանակ է, բայց ինձ համար, այն նշանավորվեց ստացած տհաճ վնասվաքով",-ասել է Ռոբենը: