20:11 ՌՈՒՄԵՆԻԳԵ.”ԲԱՎԱՐԻԱՅԻ ԽԱՂՈՒՄ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ՍՊՈՐՏԱՅԻՆ ՉԱՐՈՒԹՅՈՒՆԸ" | |
Մյունխենի Բավարիայի խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն խոսել է խաղային այն հատկանիշների մասին, ինչը ներկայումս չի բավականեցնում մյունխենյան ակումբին: Այս մասին հայտնում է Kicker պարբերականը: Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում Բավարիան հյուրընկալվելիս` 3:1 հաշվով զիջեց Մյունխենգլադբախի Բորուսիային: "Մյունխենգլաբախում կայացած հանդիպումը այնպիսի տպավորություն ստեղծեց, որ թիմին չեն բավականեցնում սպորտային չարությունը,ագրեսիվությունը և հաղթանակի ձգտելու կամքը: Այդ հատկանիշները հանդիսանում են ֆուտբոլի կարևորագույն ատրիբուտներից մեկը: Եթե մենք ձգտում ենք դառնալ երկրի չեմպիոն, ուրեմն Բավարիայի խաղում պետք է պարտադիր նման հատկանիշները առկա լինեն”,ասել է Ռումենիգեն: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |