12:41 ՌՈՒՄԵՆԻԳԵՆ ԻՐԱՎԱՑԻ ԷՐ` ՔՆՆԱԴԱՏԵԼՈՎ ԲԱՎԱՐԻԱՅԻ ԽԱՂ. ԱԼԱԲԱ | |
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Դավիդ Ալաբան հայտնել է, որ համաձայն է ակումբի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեի քննադատության հետ: Այս մասին հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները: Ռումենիգեն գտնում է, որ Յուպ Հայնկեսի սաները «Նյուրնբերգի» և «Վալենսիայի» հետ հանդիպումներում շատ թույլ են հանդես եկել՝ կոչ անելով ուշքի գալ: «Իհարկե, Ռումենիգեն իրավացի է: Շատ լավ է և կարևոր, որ նա մեզ դիտողություն է անում: Մենք պետք է հիշենք մեր հաջողությունները և շարունակենք նույն կերպ: Վստահ եմ, որ «Հանովեր-96»-ի հետ հաջորդ հանդիպման ժամանակ մենք լրիվ այլ խաղ ցույց կտանք», – ասել է Ալաբան: Sportarmenia.com
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |