10:47 ՌՈՒՄԵՆԻԳԵՆ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԿԱՀՆԻՆ ԵՎ ՇՈԼԻՆ | |
Կառլ-Հայնց Ռումենիգեն հեռուստաընկերություններում աշխատելու համար քննադատել է Բավարիայի նախկին ֆուտբոլիստներ Օլիվեր Կահնին և Մեհմետ Շոլին: Ռումենիգեի կարծիքով Օլիվեր Կահնը պետք է հետևի նրան, որպեսզի նրա խոսքերը հետագայում Բավարիայում պաշտոն ստանձնելու նրա շանսերի վրա չազդի: "Մենք ունեցել ենք նման վառ օրինակ, երբ Լոթար Մաթեուսը կարիերան ավարտելուց հետո քննադատում էր Բավարիային և դրա արդյունքում նրա առջև ակումբի դռները փակվեցին",-Ռումենիգեյի խոսքերը մեջբերում է Sport Bild-ը: Ինչ վերաբերվում է Բավարիայի 2-րդ թիմի գլխավոր մարզիչ Մեհմետ Շոլին , ապա Ռումենիգեն կարծում է, որ եթե Շոլը ցանկանում է աշխատել Բավարիայում, ապա պետք է հեռուստաընկերության հետ չերկարաձգի իր պայմանագրի ժամկետը: "Նա պետք է ընտրություն կատարի, թե որ ուղղությամբ է ցանկանում գնալ`մարզչի , թե հեռուստավերլուծաբանի: Մեկը մյուսին հակասում է: Եթե նրա պայամանագրերը հեռուստաընկերության հետ վերջանան` նա պետք է դրանք այլևս չերկարաձգի` բավական է",-ասել է Ռումենիգեն | |
|
Մեկնաբանություններ: 0 | |