14:31 ՌՈՒՍ ԵՎ ԱՐԱԲ ՍԵՓԱԿԱՆԱՏԱՐԵՐԸ ՊԵՏՔ Է ՍՐՏԱՆՑ ՍԻՐԵՆ ԻՐԵՆՑ ԹԻՄԵՐԸ | |
Բավարիայի նախագահ Ուլի Հյոնեսը կարծում է, որ ակումբի սեփականատերը պարտադիր կերպով պետք է իր ակումբին վերաբերվի մեծ սիրով, հայտնում են գերմանական լրատվամիջոցները: "Ֆուտբոլով պետք է ի սրտե զբաղվել: Ես ոչինչ չունեմ Ռուսատսանի և արաբական երկրների մարդկանց դեմ, սակայն նրանք պետք է կապված լինեն իրենց ակումբի հետ ոչ միայն ֆինանսական առումով: Ես ինքս հաղթել եմ 20 տիտղոս և 21-րդի համար իմ ակումբը չեմ վաճառի: Եվ եթե ինչ-որ մեկը գալիս է և ցանկանում է կարճ ժամանակում ամեն ինչ հաղթել, ապա այդ ճնշման ներքո նա կայացնում է դժվար որոշումներ",-հայտարարել է Հյոնեսը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |