19:11 ՌԵԴՆԱՊԸ ԿԵՐԿՐՊԱԳԻ ԲԱՎԱՐԻԱՅԻՆ | |
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կերկրպագի Մյունխենի «Բավարիային»: Ռեդնապը հայտնել է, որ ներկա կգտնվի մրցաշրջանի կարևորագույն հանդիպմանը: Եվ չնայած նրան, որ «ազնվականների» կազմում խաղում է իր զարմիկը` Ֆրենկ Լեմպարդը, այնուամենայնիվ կերկրպագի մյունխենյան թիմին: Անգլիացու նման որոշման պատճառը միանշանակ պարզ է: Միայն «Չելսիի» պարտության դեպքում «Տոտենհեմը» հաջորդ մրցաշրջանում կխաղա Չեմպիոնների լիգայում: «Ես ցանկանում եմ, որպեսզի հաղթի «Բավարիան», անկախ այն բանից կխաղա՞ արդյոք Ֆրենկը, թե՞ ոչ: Բայց դա չի նշանակում, որ ես նրան վատ եմ վերաբերվում: Ուղղակի ցանկանում եմ, որ «Տոտենհեմը» խաղա Չեմպիոնների լիգայում: Մեզ համար մրցաշրջանն ավարտված է, այլևս ոչինչ հետ չես բերի: Այժմ մնում է միայն հույսը դնել «Բավարիայի» օգնության վրա»,- ասել է Ռեդնապը Sky Sports-ին տված հարցազրույցում: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |