15:16 ՌԻԲԵՐԻ." ՄԱՐՍԵԼՆ ԻՆՁ ՇԱՏ ԲԱՆ Է ՏՎԵԼ" | |
"Բավարիայի" կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի Մարսել - Բավարիա կայանալիք խաղի տպավորություններով:Վաղը ֆրանսիացի ֆուտբոլիստը կխաղա իր նախկին թիմի դեմ: "Մարսելում անցկացրած երկու տարիները շատ կարևոր էին ինձ համար: Այժմ ես "Բավարիայի" ֆուտբոլիստ եմ, բայց հայտնվել եմ այստեղ հենց "Մարսելում" ցուցադրած իմ խաղի շնորհիվ: Հենց այնտեղ եմ ես հասել իմ առաջին հաջողություններին և կայացել որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Այս թիմն ինձ շատ բան է տվել: Եվ չեմ կարող մոռանալ դա: Չեմ կասկածում, որ չորեքշաբթի օրը ինձ սուլելու են «Վելոդրոմում»: Դա նորմալ է: Սա ֆուտբոլ է: Չեմ կարծում, որ երկրպագուները մոռացել են այն ամենը, ինչ ես արել եմ ակումբի համար, բայց միանշանակ նրանք ինձ չեն ծափահարի», - Ռիբերիի խոսքերն է մեջբերում L'Equipe-ը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |