21:14 ՀԱՅՆԿԵՍԸ ՀԵՐՔԵԼ Է ՌԵԱԼԸ ԳԼԽԱՎՈՐԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԸ | |
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը հերքել է այն լուրերը, թե հաջորդ մրցաշրջանում կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»: «Երբեք գործակալ չեմ ունեցել, իսկ Իսպանիայից եկող լուրերը լրագրողների հորինվածքն են: «Բավարիայում» սովորել են, որ ակումբի շուրջն անընդհատ ինչ-որ խոսակցություններ են պտտվում, սակայն մենք գիտենք, թե ինչպես պետք է պահենք մեզ նման իրավիճակներում: Այս շաբաթը համարում եմ ցուցադրական: Բոլորը տեսան, թե ինչ մեծ առաջընթաց է կատարել Բունդեսլիգան, իսկ գերմանական ակումբները եվրոպական ֆուտբոլի էլիտան են», – Հայնկեսի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: SPORTARMENIA.COM | |
|
Մեկնաբանություններ: 0 | |