17:41 ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱՄ ԲԱՎԱՐԻԱՅԻՑ | |
Այսօր Daily Mail-ը տեղեկություն էր հրապարակել, որի համաձայն` շատ մեծ հավանականություն կա, որ Արիեն Ռոբենն առաջիկա ամռանը կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»: Ֆուտբոլիստը բավականին արագ հերքել է այս լուրը: -Շշուկների համար ժամանակ չկա: Իմ մասին այնքան բաներ են խոսում, իսկ ես միայն ցանկանում են կենտրոնանալ ֆուտբոլի վրա: Պայմանագիրս ուժի մեջ է դեռ երկու տարի..ինչու՞ պետք է հեռանամ «Բավարիայից»: Մեկ անգամ չէ, որ ցույց եմ տվել` պատրաստ եմ օգնել ներկայիս թիմին,-ասել է Ռոբենը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |