21:35 ՄԵՆՔ ՉԵԻՆՔ ՈՒԶՈՒՄ ՎԻՐԱՎՈՐԵԼ ՀԱՅՆԿԵՍԻՆ. ՌՈՒՄԵՆԻԳԵ | |
Մյունխենի «Բավարիայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ ակումբը չի պատրաստվում իր պայմանները թելադրել թիմի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսին։ «Ես չէի պատրաստվում Հայնկեսին ասել, թե նա ինչ պետք է անի։ Այդ առաջարկով «Բավարիան» նրա նկատմամբ հարգանք դրսևորեց։ Անշուշտ, նա պետք է որոշի, և ոչ ոք նրան պայմաններ չի թելադրում», – Ռումենիգեի խոսքերն է մեջբերում Bild-ը։ Հիշեցնենք, որ «Բավարիան» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Հայնկեսին ադմինիստրատիվ պաշտոն է առաջարկել, որին մասնագետը կոշտ պատասխանե է տվել՝ ասելով, որ ինքը կորոշի, թե երբ է ավարտելու մարզչական կարիերան։ sportarmenia.com | |
|
Մեկնաբանություններ: 0 | |