19:02 Սա հեքիաթային ավարտ էր. Մյուլլեր | |
«Բավարիա»-ի հարձակվող Թոմաս Մյուլլերը մեկնաբանել է իր թիմի հաղթանակը աշխարհի ակումբային եզրափակիչ խաղում «Ռաջա»-ի նկատմամբ: «Նման խաղամակարդակով հանդես գալը, գրեթե անհնար է, սակայն մեզ դա հաջողվեց անել: Լավ է, որ մենք տարին եզրափակեցինք հաղթանակով, քանի որ այժմ կարող ենք արձակուրդի գնալ հանգիստ խղճով: Եզրափակիչում մրցակիցը ամեն ինչ արեց, որպեսզի բարդացնի մեր կյանքը: Մենք ցանկանում էինք ևս երկու խփել, բայց «Կասաբլանկա»-ն մեզ թույլ չտվեց: Սա հեքիաթային ավարտ էր, արժանի պարգև հրաշալի տարվա համար»,-նշել է Մյուլլերը: Նշենք, որ «Բավարիա»-ն 2013 թվականի ընթացքում նվաճեց 5 տիտղոս: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |