10:41 ԶԱՄՄԵՐ."ԲԱՎԱՐԻԱՆ ՊԵՏՔ Է ՎՍՏԱՀԻ ՄԱՐԻՈ ԳՈՄԵՍԻՆ" | |
Բավարիայի մարզական տնօրեն Մաթիաս Զամմերը համոզմունք է հայտնել, որ թիմի հարձակվող Մարիո Գոմեսը պետքական է թիմի համար, հայտնում են գերմանական լրատվամիջոցները: Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը ոտնաթաթի վնասվածքի պատճառով ստիպված կլինի բաց թողնել 4-6 շաբաթ: Բացի այդ վերջերս Գոմեսը հաճախակի արժանանում է ակումբի նախագահ Ուլի Հյոնեսի խիստ քննադատությանը: "Ինչպես և ցանկացած հարձակվող, այնպես էլ Մարիո Գոմեսը ունի իր ուժեղ և թույլ կողմերը: Մարոին քրտնաջան մարզվում է և կենտրոնացած է իր աշխատանքի վրա: "Բավարիան" նրա հանդեպ պետք է արտահայատի վստահություն: Բայց նա էլ պետք է արդարացնի ակումբի սպասելիքները",-հայտարարել է Զամմերը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |