Ֆրանսիայի հավաքականի և Բավարիայի նախկին ֆուտբոլիստ Վիլի Սանյոլը համոզմունք է հայտնել, որ ներկայումս գերմանական ֆուտբոլը գերիշխում է և դեռ կգերիշխի եվրոպական ֆուտբոլում: Ֆրանսիացու կարծիքով առաջիկա 10 տարում Գերմանիան կլինի հին աշխարհամասի գլխավոր ֆուտբոլային ուժը:
"Առաջիկա 10 տարում Գերմանիան կգերիշխի եվրոպական ֆուտբոլում: Կարծում եմ, որ այն ոչ մի թույլ տեղ չունի: Գերմանիայի Ֆուտբոլի Միությունը մյուսների համար կարող է օրինակ հանդիսանալ : Գերմանական ֆուտբոլի կառուցվածքը շատ կայուն է",-ասել է Սանյոլը