03:03 ՇԱՔԻՐԻ "ԵՍ ԽԱՂՈՒՄ ԵՄ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՈՒԺԵՂ ԱԿՈՒՄԲՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ" | |
Բավարիայի նորեկ Քսերդան Շաքիրին Sportbild կայքին տված հարցազրուցում կիսվել է Բավարիայում առաջին օրերից ստացված տպավորություններից: - Պարոն Շաքիրի ինչպե՞ս եք գնահատում ձեր առաջին 90 րոպեները Բավարիայի կազմում: - Իհարկե, դժվար էր առաջին խաղում ներդաշնակորեն ինտեգրվել: Մենք մարզվել էինք միայն մեկ շաբաթ, այնպես որ բոլորիս համար էլ դժվար էր: Ունտերխախինգը հաջորդ շաբաթ արդեն պետք է սկսեր իր մրցաշրջանը, նրանք գերշահադրդված էին խաղում մեր դեմ: Մեզ համար շատ կարեւոր է խաղ էր և ինձ թվում է մենք լուծեցինք խնդիրը: - Ինչքանով ե՞ն տարբեր Բազելն ու Բավարիան: - Մինչեւ Բավարիայում խաղալը ես խաղում էի այնպիսի թիմում, որը նույնպես դառնում էր մրցանակակիր եւ ես ուզում եմ դա անել նաև Մյունխենում: Բունդեսլիգան շատ ուժեղ առաջնություն է, որտեղ ես մտադիր եմ շարունակել զարգացնել ինձ որպես ֆուտբոլիստ: - Ո՞ր դիրքում եք նախընտրում է խաղալ: - Ես ունիվերսալ ֆուտբոլիստ եմ և չգիտեմ, որ դիրքն է ավելի շատ ինձ դուր գալիս: Ես կարող եմ խաղալ կենտրոնում, այնպես ինչպես եզրերում: Ժամանակակից խաղացողի համար շատ կարեւոր է կարողանալ խաղալ ցանկացած դիրքում, որովհետեւ դա չի մնա աննկատ է մարզչի կողմից: Կցորդներ: Նկարներ 1 | |
|
Մեկնաբանություններ: 0 | |