17:15 Շաքիրին շարքից դուրս է եկել 6-7 շաբաթով | |
«Բավարիայի» կիսապաշտպան Շերդան Շաքիրին ֆուտբոլային խաղադաշտից կբացակայի 6-7 շաբաթով: 22-ամյա ֆուտբոլիստը ծնկատակի ջլի վնասվածք է ստացել' գտնվելով Շվեյցարիայի հավաքականի տրամադրության տակ: Շաքիրին Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի' Ալբանիայի հետ մրցավեճում աչքի ընկավ գոլով ու օգնեց իր թիմին ժամանակից շուտ ձեռք բերել Մունդիալի եզրափակիչ փուլի ուղեգիր, սակայն հոկտեմբերի 15-ին խաղալ Սլովենիայի հետ' ֆուտբոլիստը չի կարող: -Ես հիասթափված եմ, սակայն մտադիր եմ ֆիզիկական լավ մարզավիճակ հավաքել որքան հնարավոր է արագորեն,- Շաքիրիի խոսքերը մեջբերում է Գերմանիայի գործող չեմպիոնի պաշտոնական կայքը: Allsport.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |