16:37 ՇԱՏ ԷԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԽԱՂԱԴԱՇՏ ԴՈՒՐՍ ԳԱԼ ԲՈՐՈՒՍԻԱՅԻ ԴԵՄ. ՌԻԲԵՐԻ | |
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին հիասթափված է, որ չի կարողանա օգնել իր թիմին Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում, քանի որ 1/8-րդ եզրափակչի «Աուգսբուրգի» դեմ խաղում կարմիր քարտ էր ստացել ու որակազրկվել երկու խաղով: - Իհարկե, ազատ օր է, կարող եմ հանգստանալ, սակայն ես մեծ հաճույքով կմասնակցեի այս հանդիպմանը: Այնպես, որ ես փոքր-ինչ հիասթափված եմ: Դժվար է նստել տրիբունայում և նայել թիմակիցներիդ խաղին,- ասել է Ռիբերին գերմանակն ԶԼՄ-ներում: ArmFootball.com | |
|
Մեկնաբանություններ: 0 | |