12:23 ՇԱՏ ՈՒՐԱԽ ԵՄ ԳՎԱՐԴԻՈԼԱՅԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ. ԲԵԿԵՐ | |
Լեգենդար գերմանացի թենիսիստ Բորիս Բեքերը, ով հանդիսանում է «Բավարիայի» երկրպագու, ուրախ է, որ թիմն ամառվանից գլխավորելու է Խոսեպ Գվարդիոլան: «Շատ ուրախ եմ Գվարդիոլայի նշանակման համար: Նրա տեղափոխությունից հետո «Բավարիա» կուզենանա գալ նույնիսկ Մեսսին և Ռոնալդուն: Մեկը կխաղար աջից, մյուսը՝ ձախից: Պեպն աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է, և ես շատ զարմացա, երբ իմացա, որ նա ընտրել է «Բավարիան»: Այստեղի աշխատանքը մարտահրավեր կլինի Գվարդիոլայի համար»,- Բեքերի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: Sportarmenia.com | |
|
Մեկնաբանություններ: 0 | |