Մյունխենի Բավարիան մոտ է Բազելի շվեյցարացի կիսապաշտպան Շերդան Շակիրիի հետ պայամանգիր ստորագրելուն: Գերմանացիները 20-ամյա տաղանդավոր ֆուտբոլիստի համար շվեյցարական ակումբին կվճարեն 10 մլն եվրո: Ինչպես հայտնում է Kicker հայտնի պարբերականը գործարքը գրեթե կայացած է:
Հիշեցնենք, որ մինչ Շակիրիին ուշադրություն դարձնելը` մյունխենցիները ցանկանում էին ձեռք բերել Մյունխենգլադբախի Բորուսիայի կիսդապաշտպան Մարկո Ռոյսին, սակայն վերջինս ընտրեց ոչ, թե Բավարիան, այլ Դորտոմունդի Բորուսիան: Կանխատեսվում է, որ տրանսֆերի մանրամասներ կհարթվեն մոտակա օրերի ընթացքում: Նշենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Բավարիան կմրցի Շակիրիի ներկայիս ակումբ` Բազելի հետ: