Շաբաթ, 07.02.2026, 14:29
Գլխավոր » 2013 » Օգոստոս » 27 » Շվայնշտայգեր. Ռիբերին՝ Մեսսիի և Ռոնալդուի դեմ առավելություն ունի
13:23
Շվայնշտայգեր. Ռիբերին՝ Մեսսիի և Ռոնալդուի դեմ առավելություն ունի
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը կարծում է, որ 2012/13 մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ պետք է ճանաչվի իր թիմակից Ֆրանկ Ռիբերին, հայտնում են գերմանական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ Ռիբերիի հետ միասին այդ մրցանակին են հավակնում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն և «Բարսելոնայի» ռմբարկու Լիոնել Մեսսին:

«Նախորդ մրցաշրջանում մենք շատ լավ խաղացին և տիտղոսներ նվաճեցինք: Այդ պատճառով, կարծում եմ, որ Ֆրանկն առավելություն ունի իր մրցակիցների դեմ պայքարում: Իհարկե, երբեք չգիտես, թե ով կհաղթի, սակայն ես լավագույնը կճանաչեի Ռիբերիին», - հայտարարել է Շվայնշտայգերը:

Armsport.am

Դիտումներ: 539 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ