10:48 ՇՎԱՅՆՇՏԱՅԳԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՈՒԺԵՂ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ՖԵՀ | |
«Այնտրախտի» գլխավոր մարզիչ Արմին Ֆեհն «Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերին կարևոր ֆուտբոլիստ է համարում Գերմանիայի հավաքականի համար: «Կարծում եմ՝ Շվայնշտայգերը պետք է շարունակի ելույթներն ազգային հավաքականում: Հավաքականի առաջատարները չպետք է լինեն 22-23 տարեկան խաղացողներ, քանի որ նրանք դեռ որոշակի մակարդակի չեն հասել: Իսկ Բաստիանը մեր լավագույն խաղացողն է, երբ խնդիրներ չունի առողջության հետ: Նրան պարզապես անհրաժեշտ է ուժեղ բնավորություն՝ հետագայում առաջադիմելու համար», – Ֆեհի խոսքերը մեջբերում է Kicker-ը: Նշենք, որ անցած մրցաշրջանում Շվայնշտայգերին հաճախակի էին քննադատում իր հնարավորություններից ցածր հանդես գալու համար: Sportarmenia.com
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |