09:32 ՇՎԱՅՆՇՏԱՅԳԵՐՆ ՈՒ ԼԱՀՄԸ ՉԵՆ ՄԵԿՆԻ ՉԻՆԱՍՏԱՆ | |
Յուպ Հայնկեսը նշել է այն պատճառները, ըստ որոնց թիմի ավագ Ֆիլիպ Լահմը և կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը բաց կթողնեն Չինաստան կատարելիք նախամրցաշրջանային շրջագայությունը: "Այդ որոշումը ես կայացրեցի Եվրո 2012-ի ընթացքում: Շատ լավ գիտեմ Շվայնշտայգերի և կարող եմ իմանալ նրա վիճակի մասին նրա շարժումներով, դեմքի արտահայտությունով: Նա առողջական խնդիրներ ուներ, իսկ այժմ հանգաստանալու ժամանակն է: Լահմը առաջին անգամ չէ, որ մրցաշրջանի ընթացքում անցկացնում է բազմաթիվ հանդիպումներ: Նրա համար ավելի լավ կլինի հանգստանալ և մեզ միանալ Չինաստանից վերադառնալուց հետո",-Հայնկեսի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: Նշենք, որ Չինաստանում "Բավարիայի" մրցակիցներից մեկը կլինի "Վոլֆսբուրգը", որի հետ Գերմանիայի փոխչեմպիոնները կհանդիպեն հուլիսի 26-ին: | |
|
Մեկնաբանություններ: 1 | ||||||
|