Բավարիայի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը հայտարարել է, որ Բավարիայի գլխավոր մարզչի պաշտոնում կցանկանար տեսնել Ժոզե Մոուրինոյին: Գերմանացի ֆուտբոլիստը կարծում է, որ նման վառ մարզիչը կհանդիասանա ակումբի հաջողությունների երաշխիքը: Նա նաև հույս է հատնել, որ Բավարիայի ղեկավարները վաղ թե ուշ կքննարկեն նրա թեկնածությունը:
"Մոուրինոյն գերազանց մարզիչ է: Ցավոք նա չգիտի գերմաներեն, սակայն միևնույնն է համոզված եմ, որ նա ակումբի հետ մեծ նվաճումների կհասնի: Եթե մենք ապագայում նոր մարզչի կարիք ունենանք, ապա ես շատ կցանկանամ, որ ակումբի ղեկավարությունը ուշադրություն դարձնի նրա թեկնածությանը", Շվայնշտայգերի խոսքերը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ Ռեալի հետ Մոուրինոյի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2014 թ.:
|