13:15 ՇՎԱՅՆՇՏԱՅԳԵՐԸ ԴԵՄ ՉԷ ԱՅԼ ԱԿՈՒՄԲ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒՆ | |
«Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը հայտարարել է, որ մտադիր է մինչև 2016թ մնալ մյունխենյան ակումբում: «Իմ պայմանագիրը «Բավարիայի» հետ գործում է մինչև 2016թ, և ես մտադիր եմ կատարել այն ամբողջությամբ: Սակայն դրանից հետո կդիտարկեմ կարիերայիս զարգացման ցանկացած ուղի: Ֆուտբոլում ոչինչ չի կարելի բացառել», – Շվայնշտայգերի խոսքերը մեջբերում է Bild-ը: Նշենք, որ 28-ամյա Բաստիան Շվայնշտայգերը ողջ կարիերան անցկացրել է «Բավարիայում»: Sportarmenia.com
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |