19:21 ՇՎԱՅՆՇՏԱՅԳԵՐԸ ԵՎ ԿՐՈՍԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆ | |
Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպաններ Թոնի Կրոսն ու Բաստիան Շվայնշտայգերը տուգանվել են, քանի որ թիմի մարզմանը ժամանել են ոչ համապատասխան գույնի գուլպաներով: Յուպ Հայնկեսի որոշման համաձայն՝ ֆուտբոլիստները պիտի մարզմանը մասնակցեն սև գույնի գուլպաներով, իսկ Բաստիանն ու Թոնին ժամանել են սպիտակ գուլպաներով: «Կարգապահությունը պետք է պահպանել: Այն սկսվում է հենց գուլպայից, որով ֆուտբոլիստները խաղադաշտ են ելնում»,- Bild-ը փոխանցում է Հայնկեսի խոսքերը: Խաղացողների տուգանքի չափը որոշելու է «Բավարիա»-ի ավագ Ֆիլիպ Լամը: sport.1in.am | |
|
Մեկնաբանություններ: 1 | ||||||
|