02:22 Շվայնշտայգերը կկարողանա մասնակցել «Չելսի»-ի հետ խաղին | |
«Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը, ով Բունդեսլիգայի 4-րդ տուրի` «Ֆրայբուրգ»-ի հետ երեկ կայացած խաղում ոտնաթաթի վնասվածք էր ստացել` այսօր բուժզննում է անցել և պարզվել է, որ վնասվածքը լուրջ բնույթ չի կրում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Այդպիսով Շվայնշտայգերը ամենայն հավանականությամբ կկարողանա մասնակցել ուրբաթ օրը ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի շրջանակում «Չելսի»-ի հետ կայանալիք խաղին: Shamsyan.com | |
|
Մեկնաբանություններ: 0 | |