14:00 ՇՎԱՅՆՇՏԱՅԳԵՐԸ, ՌԻԲԵՐԻՆ ԵՎ ՕԶԻԼԸ 15 ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՄԵՋ | |
ՖԻՖԱ-ն հրապարակել է այն 15 ֆուտբոլիստների անունները, ովքեր կպայքարեն տարվա լավագույն կիսապաշտպանի կոչման համար, այդ ցանկում ընդգրվել են Մյունխենի Բավարիայից երկու ֆուտբոլիստ: Այդ ցանկում են հայտնվել Բաստիան Շվայնշտայգերը, Ֆրանկ Ռիբերին (երկուսն էլ` «Բավարիա»), Չավին, Անդրես Ինյեստան, Սերխիո Բուսկետսը, Սեսկ Ֆաբրեգասը (չորսն էլ` «Բարսելոնա»), Խաբի Ալոնսոն, Մեսութ Օզիլը, Լուկա Մոդրիչը (երեքն էլ` «Ռեալ»),Դավիդ Սիլվան, Յայա Տուրեն (երկուսն էլ` «Մանչեսթեր Սիթի»), Ֆրենկ Լեմպարդը, Էդեն Ազարը (երկուսն էլ` «Չելսի»), Անդրեա Պիրլո («Յուվենտուս») եւ Սթիվեն Ջերարդ («Լիվերպուլ»): Երեք լավագույն կիսապաշտպանների անունները, ովքեր կընդգրկվեն տարվա խորհրդանշական հավաքականում, հայտնի կդառնան հունվարի 7-ին: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |