Գերմանիայի գավաթի քառորդ եզրափակիչ` Շտուտգարտ-Բավարիա(0:2) խաղի ժամանակ` ոտքի վնասվածքի պատճառով հանդիպում չկարողացավ շարունակել մյունխենցիների կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը:
Բուժզննման արդյունքում պարզ է դարձել, որ վնասվածը լուրջ բնույթ է կրում: Ապաքինման ժամկետները հստակ չեն նշվում, սակայն 27-ամյա կիսապաշտպանը բաց կթողնի նվազագույնը 4 հանդիպում, այդ թվում` Չեմպիոնների լիգայի` Բազելի հետ 1/8 եզրափակիչը, ինչպես նաև Բունդեսլիգայի 23-րդ տուրի` Շալկե 04-ի հետ հանդիպումը:
Նշենք, որ Շվայնշտայգերը հունվարին էր վերականգնվել ուսի վնասվածքից, ինչի պատճառով բաց էր թողել մոտ երկու ամիս: