16:13 ՇՎԱՅՆՇՏԱՅԳԵՐԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՑ | |
Բավարիայի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը ներղություն է խնդրել Գերմանիայի նախագահից, այն բանի համար, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից հետո կայացած պարգևատրման արարողության ժամանակ չի սեղմել նրա ձեռքը: Այս միջադեպը գերմանական մամուլում լայն քննարկման առարկա էր դարձել: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի իբրև, թե Շվայնին հրաժարվել էր սեղմել Գաուկի ձեռքը, սակայն 27 - ամյա ֆուտբոլիստը երեկ հավաստիացրել է, որ նա միտումնավոր կերպով չի արել դա: Շվայնշտայգերի խոսքերով նա խիստ հիասթափված է եղել Չելսիից կրած պարտությունից հետոև այդ կապակցությամբ չի նկատել մեկնված ձեռքը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |