17:44 ՇՎԱՅՆՇՏԱՅԳԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՀԵՏ ԽԱՂԻՆ | |
Գերմանիայի հավաքականի առաջատար Բաստիան Շվայնշտայգերը կկարողանա մասնակցել Եվրոպայի առաջնության B խմբի Պորտուգալիա-գերմանիա առաջին խաղին: Վերջին ժամանակում ֆուտբոլիստին հետապնդում էին ոչ լուրջ վնասվածքները, որոնց պատճառով Շվայնին չկարողացավ մասնակցել մայիսի 30-ին տեղի ունեցած Գերմանիա-Իսրայել ընկարեկան խաղին: Գերմանիայի հավաքականի բժիշկ Հանս-Վիլհելմ Մյուլլեր-Վոլֆարտը այսօր հաստատեց, որ Շվայնշտայգերը վերջնականապես ապաքինվել է և պատրաստ է Պորտուգալիայի հետ կայանալիք կարևորագույն խաղին: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |