16:08 Սիլվան, Լուիսը, Պիկեն «Բավարիայի» դիտակետում են | |
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մյունխենի «Բավարիան» ուժեղացնելու է կենտրոնական պաշտպանի գիծը: Գերմանական ակումբի մարզչական անձնակազմն արդեն հիմա թեկնածուների ցանկ է առանձնացրել. տեղեկացնում է Bild-ը: «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հետաքրքրված է առաջնահերթ «Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Տյագո Սիլվայի ծառայություններով: Եթե չհաջողվի համաձայնության գալ Սիլվայի հետ, բանակցություններ կտարվեն «Չելսիից» Դավիդ Լուիսի և «Բարսելոնայից» Խերարդ Պիկեի հետ: Վերջինիս խաղին Գվարդիոլան ծանոթ է դեռևս «Բարսելոնան» գլխավորելու տարիներից: Allsport.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |