13:17 ՏԻՄՈՇՉՈՒԿ."ՌԻԲԵՐԻՆ ԼԱՎ ՎԱՐՍԱՎԻՐ ԷՐ ՓՆՏՐՈՒՄ" | |
Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Անատոլի Տիմոշչուկը Ֆրանսիայի հետ Եվրո 2012-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղից առաջ պատմել է «Բավարիայում» իր թիմակից Ֆրանկ Ռիբերիի հետ իր փոխհարաբերությունների մասին։ «Վերջին անգամ այսօրվա խաղը նրա հետ քննարկել եմ դեռ Մյունխենում։ Ես նրան sms-ներ էի գրում, սակայն դրանք խաղին չէին վերաբերում։ Նա հարցնում էր, թե որտեղ կարող է լավ վարսավիր գտնել։ Թերևս, որոշել է մազերը կտրել այս կարևոր մրցամարտից առաջ», – կատակել է Տիմոշչուկը։ Հիշեցնենք, որ Ուկրաինա – Ֆրանսիա հանդիպումը կայանալու է այսօր՝ հունիսի 15-ին, Երևանի ժամանակով 20։00-ին։ Sportarmenia.com
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |