18:37 ՏԻՄՈՇՉՈՒԿԻՆ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ | |
"Բավարիայի" ուկրաինացի կիսապաշտպան Անատոլի Տիմոշչուկը հաջորդ մրցաշրջանում կարող է հանդես գալ իտալական ակումբներից որևէ մեկում: Այս մասին հայտնում է Sky Sports-ը: Պարբերականի տեղեկություններով 33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են "Ինտերն" ու "Միլանը": Ընթացիկ մրցաշրջանում Տիմոշչուկը Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 23 հանդիպում : "Բավարիայի" հետ ուկրաինացու պայմանագիրը ավարտվում է 1 տարուց հետո: Հիշեցնենք, որ "Զենիթի" նախկին ֆուտբոլիստը Բավարիայի հետ 2009 թվականին կքնել էր պայմանագիր "3+1" տարբերակով: Այս մրցաշրջանի ավարտից հետո Տիմոշչուկի պայմանագիրը ավտոմատ կերպով երկարաձգվեց ևս մեկ տարով, քանի որ կիսապաշտպանը ըստ պայամանգրի` հիմնական կազմում անցակցրել էր բավականաչափ հանդիպումներ: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |