15:28 ՏԻՄՈՇՉՈՒԿԸ ԿԱՐՈՂ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԼԱՑԻՈ | |
Բավարիայի ուկրաինացի կիսապաշտպան Անատոլի Տիմոշչուկը կարող է իր կարիերան շարունակել իտալական Լացիոյում, հայտնում է La Repubblica-ն: Հռոմեական ակումբը իր նշանառության տակ է վերցրել Բունդեսլիգայում հանդես եկող միանգամից երկու ֆուտբոլիստների` Մյունխենգլադբախի Բորուսիայի կիսապաշտպան Գրանիտ Ջակային և Անատոլի Տիմոշչուկին: Բորուսիան շվեյացարացու համար պահանջել է 12 մլն եվրո և այդ պատճառով հռոմեացիները հրաժարվել են Ջակային ձեռք բերելու տարբերակից: Այժմ իտալական ակումբը լրջորեն քննարկում է ուկրաինացուն ձեռք բերելու տարբերակը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |